ՄԻՊ-ը ցանկանում է Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալ
Թե´ քաղաքական, թե´ իրավական և թե´ զուտ մարդկային իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձություններին և դրանց հետևանքներին: Անցած երեք տարիներին բազմաթիվ կարծիքներ և գնահատականներ են հնչել այս կապակցությամբ, իսկ հասարակության մեջ տեսակետներն այս խնդրի վերաբերյալ դեռևս չափազանց հակասական են:
Նախկին օմբուդսմենը փորձեց մարտյան իրադարձություններին գնահատականներ տալ: Այդ գնահատականների արձագանքը եղավ քննադատությունը և´ իշխանության, և´ ընդդիմության կողմից: Կարելի է ենթադրել, թե մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզապես հեռու մնա քաղաքական գործընթացներից և գործի բացառապես իրավական հարթությունում:
«Օմբուդսմենե բառը թարգմանաբար նշանակում է «միջնորդե և մեր իրականության մեջ ներմուծված է Եվրոպայից, որտեղ օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն՝ 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Համանման առաքելություն է ամրագրված ինձ համար մեր Սահմանադրությամբ և օրենքներով:
Անհատական գործերով իրավունքների պաշտպանություն իրականացնելիս ես պարտավոր եմ առաջնորդվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքով, որն ինձ արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաև մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իմ կողմից վարույթ ընդունվող և քննվող գործերի համար: Հետևաբար, 2008 թվականի մարտի իրադարձությունների հետևանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերին իրավական պաշտպանության իմ լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան:
Նման իրավիճակում կարող եմ իրացնել իմ դիտորդական առաքելությունը, ինչպես անում եմ այլ իրավիճակներում տարբեր իրավունքների պաշտպանության մակարդակն ուսումնասիրելիս և գնահատելիս: Սակայն նշված իրադարձությունների և դրանց հետևանքների վերաբերյալ դիտորդական նման առաքելություն իրականացնում են մի շարք տեղական ու միջազգային հաստատություններ, որոնց զուգահեռ իմ դիտորդական գործառույթն իրականացնելն ինձ թվում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար:
Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ:
Յուրաքանչյուր միջնորդ խնդիր ունի առանց սեփական գնահատականի ու մեկնաբանության՝ ֆիքսել կողմերի ամենահակասական դիրքորոշումները և, այնուհետև հայտնաբերելով կողմերի միջև ընդհանրություններն ու հնարավոր զիջումները, մերձեցնել հակասական դիրքորոշումները և կողմերի օգնությամբ գտնել հնարավոր լուծումներ: Կողմերի հակասական դիրքորոշումներից առայժմ առանձնացնեմ հետևյալը.
Ընդդիմություն. 2008-ի հետընտրական հանրահավաքները խաղաղ էին:
Իշխանություն. Ընդդիմությունը փորձում էր երկրում հեղաշրջում իրականացնել:
Ընդդիմություն. 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Իշխանություն. Ընտրախախտումներն ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել:
Ընդդիմություն. Մարտի 1-ի հանրահավաքը ցրելն օրինական չէր:
Իշխանություն. Օրինական չէր հանրահավաքների անցկացումը:
Ընդդիմություն. Երկրում կան քաղբանտարկյալներ:
Իշխանություն. Մարտի 1-ից հետո ազատազրկվածներն օրինախախտներ են:
Ընդդիմություն. Իշխանությունը չի ուզում բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները:
Իշխանություն. Արվում է ամեն ինչ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար:
Ընդդիմություն. Իշխանությունը փակել է Ազատության հրապարակը:
Իշխանություն. Ազատության հրապարակը միայն հանրահավաքներ անցակցնելու համար չէ:
Ընդդիմություն. Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ:
Իշխանություն. Խնդիրները կարող են լուծվել հերթական ընտրությունների պարագայում ևս:
Նախկինում նույնպես փորձեր են արվել մերձեցնել հակասական դիրքորոշումները և հակադիր կողմերին բերել երկխոսության: Տարբեր օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կազմակերպություններ պարբերաբար փորձել են ստանձնել թե´ միջնորդի և թե´ դիտորդի դեր, սակայն հանդուրժողականության և վստահության մթնոլորտ դեռևս ձևավորված չէ: Ամենայն երախտապարտությամբ գնահատելով օտարերկրյա գործիչների ու կազմակերպությունների ջանքերը` այդուհանդերձ ցավալի է, որ մեր ներպետական խնդիրներում մեզ անվերջ գնահատում, ուղղորդում, սովորեցնում և դատում են օտարները: Վստահ եմ, որ մենք ունենք ներազգային ներուժ՝ ինքնուրույն հաղթահարելու չափազանց ցավալի իրադարձությունների հետևանքները:
Որպես Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունեմ մի քանի առավելություն: Նախևառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Բացի այդ, իմ տևական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, և վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, և որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները և մարդասերները:
Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպես մեր օրերում շատերը ծաղրում և հեգնում են գրեթե բոլորին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մեր ընդդիմության և մեր իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության և ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարևոր է: Դրական արձագանքի ակնկալիքով և կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին:
ՄԻՊ-ը ցանկանում է Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև միջնորդ դառնալ
Թե´ քաղաքական, թե´ իրավական և թե´ զուտ մարդկային իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձություններին և դրանց հետևանքներին: Անցած երեք տարիներին բազմաթիվ կարծիքներ և գնահատականներ են հնչել այս կապակցությամբ, իսկ հասարակության մեջ տեսակետներն այս խնդրի վերաբերյալ դեռևս չափազանց հակասական են:
Նախկին օմբուդսմենը փորձեց մարտյան իրադարձություններին գնահատականներ տալ: Այդ գնահատականների արձագանքը եղավ քննադատությունը և´ իշխանության, և´ ընդդիմության կողմից: Կարելի է ենթադրել, թե մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզապես հեռու մնա քաղաքական գործընթացներից և գործի բացառապես իրավական հարթությունում:
«Օմբուդսմենե բառը թարգմանաբար նշանակում է «միջնորդե և մեր իրականության մեջ ներմուծված է Եվրոպայից, որտեղ օմբուդսմենն ունի հիմնական երեք առաքելություն՝ 1. քաղաքական երկխոսության միջնորդ, 2. մարդու իրավունքների պաշտպանության վիճակի դիտորդ, 3. անհատական գործերով մարդու իրավունքների պաշտպան: Համանման առաքելություն է ամրագրված ինձ համար մեր Սահմանադրությամբ և օրենքներով: Անհատական գործերով իրավունքների պաշտպանություն իրականացնելիս ես պարտավոր եմ առաջնորդվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասինե ՀՀ օրենքով, որն ինձ արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաև մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իմ կողմից վարույթ ընդունվող և քննվող գործերի համար: Հետևաբար, 2008 թվականի մարտի իրադարձությունների հետևանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերին իրավական պաշտպանության իմ լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան: Նման իրավիճակում կարող եմ իրացնել իմ դիտորդական առաքելությունը, ինչպես անում եմ այլ իրավիճակներում տարբեր իրավունքների պաշտպանության մակարդակն ուսումնասիրելիս և գնահատելիս: Սակայն նշված իրադարձությունների և դրանց հետևանքների վերաբերյալ դիտորդական նման առաքելություն իրականացնում են մի շարք տեղական ու միջազգային հաստատություններ, որոնց զուգահեռ իմ դիտորդական գործառույթն իրականացնելն ինձ թվում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ: Յուրաքանչյուր միջնորդ խնդիր ունի առանց սեփական գնահատականի ու մեկնաբանության՝ ֆիքսել կողմերի ամենահակասական դիրքորոշումները և, այնուհետև հայտնաբերելով կողմերի միջև ընդհանրություններն ու հնարավոր զիջումները, մերձեցնել հակասական դիրքորոշումները և կողմերի օգնությամբ գտնել հնարավոր լուծումներ: Կողմերի հակասական դիրքորոշումներից առայժմ առանձնացնեմ հետևյալը. Ընդդիմություն. 2008-ի հետընտրական հանրահավաքները խաղաղ էին: Իշխանություն. Ընդդիմությունը փորձում էր երկրում հեղաշրջում իրականացնել: Ընդդիմություն. 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են: Իշխանություն. Ընտրախախտումներն ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել: Ընդդիմություն. Մարտի 1-ի հանրահավաքը ցրելն օրինական չէր: Իշխանություն. Օրինական չէր հանրահավաքների անցկացումը: Ընդդիմություն. Երկրում կան քաղբանտարկյալներ: Իշխանություն. Մարտի 1-ից հետո ազատազրկվածներն օրինախախտներ են: Ընդդիմություն. Իշխանությունը չի ուզում բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները: Իշխանություն. Արվում է ամեն ինչ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար: Ընդդիմություն. Իշխանությունը փակել է Ազատության հրապարակը: Իշխանություն. Ազատության հրապարակը միայն հանրահավաքներ անցակցնելու համար չէ: Ընդդիմություն. Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Իշխանություն. Խնդիրները կարող են լուծվել հերթական ընտրությունների պարագայում ևս: Նախկինում նույնպես փորձեր են արվել մերձեցնել հակասական դիրքորոշումները և հակադիր կողմերին բերել երկխոսության: Տարբեր օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կազմակերպություններ պարբերաբար փորձել են ստանձնել թե´ միջնորդի և թե´ դիտորդի դեր, սակայն հանդուրժողականության և վստահության մթնոլորտ դեռևս ձևավորված չէ: Ամենայն երախտապարտությամբ գնահատելով օտարերկրյա գործիչների ու կազմակերպությունների ջանքերը` այդուհանդերձ ցավալի է, որ մեր ներպետական խնդիրներում մեզ անվերջ գնահատում, ուղղորդում, սովորեցնում և դատում են օտարները: Վստահ եմ, որ մենք ունենք ներազգային ներուժ՝ ինքնուրույն հաղթահարելու չափազանց ցավալի իրադարձությունների հետևանքները: Որպես Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունեմ մի քանի առավելություն: Նախևառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Բացի այդ, իմ տևական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, և վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, և որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները և մարդասերները: Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպես մեր օրերում շատերը ծաղրում և հեգնում են գրեթե բոլորին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մեր ընդդիմության և մեր իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության և ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարևոր է: Դրական արձագանքի ակնկալիքով և կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Անդրեասյան