Աշխարհ

24.10.2020 14:19


Թուրքիան հայտարարել է Արևելյան Միջերկրականում զորավարժությունների անցկացման մասին՝ խախտելով ՆԱՏՕ-ի հետ համաձայնությունը

Թուրքիան հայտարարել է Արևելյան Միջերկրականում զորավարժությունների անցկացման մասին՝ խախտելով ՆԱՏՕ-ի հետ համաձայնությունը

Թուրքիան ուրբաթ երեկոյան հայտարարել է Արևելյան Միջերկրականում հոկտեմբերի 27-ին և 28-ին ծովային զորավարժություններ անցկացնելու մասին:

Հատկանշական է, որ թուրքական կողմի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Թուրքիան և Հունաստանը համաձայնել են չեղարկել զորավարժություններն Էգեյան ծովում, փոխանցում է ahvalnews-ը:

«Սա քայլեր են ճիշտ ուղղությամբ, նրանք օգնում են նվազեցնել միջադեպերի ռիսկերը»,-ասել էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հույս էր հայտնել, որ զորավարժությունների չեղարկում դրական ազդեցություն կունենա Արևելյան Միջերկրականում լարվածության թուլացմանն ուղղված Գերմանիայի միջնորդական ջանքերի վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը