Աշխարհ

24.10.2020 13:43


Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը

Պատերազմը կարող է սրել Ադրբեջանի տնտեսական խոցելիությունը. S&P-ի բացասական կանխատեսումը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պարտքի սպասարկման կարողության կանխատեսումն իջեցրել է բացասական մակարդակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Barron’s-ը:

«Ռազմական գործողությունները կարող են սրել Ադրբեջանի տնտեսական, արտաքին և հարկաբյուջետային խոցելիությունները՝ այն ժամանակ, երբ տնտեսությունը թուլացել է COVID-19-ի և նավթի գների անկման պատճառով»,-ասվում է S&P- ի հայտարարությունում:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ճնշող ազդեցություն կունենա տնտեսության ու ֆինանսների վրա, քանի որ լուծումը կարող է ձգվել բավականին երկար ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը