Լրահոս

25.04.2011 10:08


Հրամանատարաշտաբային զորավարժություն ԼՂՀ-ում

Հրամանատարաշտաբային զորավարժություն ԼՂՀ-ում Ապրիլի 18-ից 23-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի Արևելյան օպերացիոն ուղղության զորքերի խմբավորման հետ անցկացվեցին բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց ընթացքում հաշվի առնվեցին ինչպես տարածշրջանային ռազմաքաղաքական ներկա վիճակից բխող հավանական զարգացումները, այնպես էլ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Զորավարժության նպատակն էր բարձրացնել օպերացիոն ուղղության զորքերի կառավարման մարմինների, դրանցում ստեղծված աշխատանքային խմբերի, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների ու շտաբների ունակությունները պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել նրանց մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման և զորքերի օպերատիվ ծավալման գործնական պատրաստվածությունը: Զորավարժությունը, որը մեկնարկեց տագնապ ազդականչով և անցավ պաշտպանողական ու հակահարձակողական մարտերի վարման բոլոր փուլերը, նախորդներից տարբերվում էր մի շարք առանձնահատկություններով: Դրանցից, թերևս, ամենագլխավորը արդիական պատերազմում կիրառվող մարտավարական ու ռազմավարական խնդիրների ճշգրտումն էր և լուծման նոր ուղիների հստակեցումը: Համաբանակային նշանակության միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև զորքերի բարձր աստիճանների մարտական պատրաստականության բերման, զորահավաքային ռեսուրսով դրանց համալրման և ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժություններին ներգրավված ողջ զինանձնակազմի առջև դրված խնդիրների կատարման հաջորդականությանն ու որակական ցուցանիշներին:

Այս խորագրի վերջին նյութերը