Լրահոս

24.04.2011 11:07


Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով

Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. 1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի նախարարներին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` ձևավորել և պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը: 3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը: 4. Հայաստանի Հանրապետության դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն և մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: 5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը հրավիրել 2011 թվականի մայիսի 30-ին` Երևանում: Հանձնաժողովի կազմում են` Սերժ Սարգսյան` ՀՀ նախագահ (հանձնաժողովի նախագահ), Բակո Սահակյան` ԼՂՀ նախագահ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (համաձայնությամբ), Ներսես Պետրոս ԺԹ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (համաձայնությամբ), Մկրտիչ Մելքոնյան` Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ (համաձայնությամբ), Հովիկ Աբրահամյան` ՀՀ ԱԺ նախագահ (համաձայնությամբ), Տիգրան Սարգսյան` ՀՀ վարչապետ, Գագիկ Հարությունյան` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ), Էդվարդ Նալբանդյան` ՀՀ ԱԳ նախարար, Հրայր Թովմասյան` ՀՀ արդարադատության նախարար, Արմեն Աշոտյան` ՀՀ ԿԳ նախարար, Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարար, Հրանուշ Հակոբյան` ՀՀ սփյուռքի նախարար, Վաչե Գաբրիելյան` ՀՀ ֆինանսների նախարար, Վիգեն Սարգսյան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վազգեն Մանուկյան` Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ), Ռադիկ Մարտիրոսյան` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Կարեն Կարապետյան` Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ), Ալեքսան Հարությունյան` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ), Գագիկ Ծառուկյան` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (համաձայնությամբ), Արթուր Բաղդասարյան` «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ (համաձայնությամբ), Րաֆֆի Հովհաննիսյան` «Ժառանգություն» կուսակցության նախագահ (համաձայնությամբ), Հրանտ Մարգարյան` Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ), Կիրո Մանոյան` Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ), Մայք Խարապյան` Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ), Հակոբ Ավետիքյան` Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ (համաձայնությամբ), Սեդրակ Աճեմյան` Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ (համաձայնությամբ), Պերճ Սեդրակյան` Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ), Արա Աբրհամյան` Ռուսաստանի հայերի միության նախագահ (համաձայնությամբ), Հրայր Հովնանյան` Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ (համաձայնությամբ), Արամ Սիմոնյան` Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Արա Սաղաթելյան` «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայկ Դեմոյան` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար):

Այս խորագրի վերջին նյութերը