Լրահոս

13.01.2011 17:01


Բրազիլիայում ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 335–ի

Բրազիլիայում  ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 335–ի

Բրազիլիայի հարավ-արեևելյան հատվածում ջրհեղեղի և սողանքի հետևանքով 335 մարդ է զոհվել։

Այս մասին հաղորդում է «BBC News»-ը՝ հղում  անելով տեղական լրատվամիջոցներին։

Տուժածների որոնումները կատրվում են ուղղաթիռներով։ Փրկարարական աշխատանքերին  մասնակցում  է շուրջ 800 մարդ։

Սպասվում է, որ  այսօր աղետից տուժած շրջանները վերևից կուսումնասիրի նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը։

Պաշտոնյաների խոսքերով՝ հնարավոր է՝ ևս  100-ավոր դիակներ հայտաբերվեն միայն Թերեսպոլիս քաղաքում։

Քաղաքապետը այս դեպքն անվանել է հսկայական աղետ։

Այնտեղ մեկ օրվա ընթացքում շուրջ 144 մմ սնդիկի սյուն տեղումներ են եղել, որն ավելի շատ է, քան ամբողջ հունվար ամսվա  ընթացքում եղածնրի քանակը։

Շատ են տուժել նաև Նովա Ֆրիբուրգ քաղաքն ու Պետրոպոլիսը, այնտեղ վնասվել են էլեկտրալարերն ու հեռախոսակապը, ճանապարհները սողանքի պատճառով փակ են, խմելու ջուր չկա։

Ջրհեղեղի և սողանքի պատճառ են դարձել արևադարձային տեղատարափ անձրևները։

Այս խորագրի վերջին նյութերը