«Դադարեցրե"ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց (տեսանյութ, լուսանկար)
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային:
ՄԻԵԴ-ի դիմաց ցույցին մասնակցելու համար հայերը Ստրասբուրգ են ժամանել ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այպես էլ եվրոպական տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լեհաստանից, Նիդեռլադներից…
Մինչև ակցիայի մեկնարկը մասնակիցներից մեկը հավաքվածներին հորդորեց, որ եթե սադրիչներ հայտնվեն, ապա առանց որևէ բառ փոխանակելու հանձնեն նրանց ոստիկաններին:
Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունը Թուրքիային և խոսի ճշմարտությունը:
«Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիային հանեն ՆԱՏՕ-ի կազմից: Եվրոպացիները երբեք չեն համագործակցել ահաբեկիչների հետ, այժմ էլ պետք է այդպես լինի»,-նշեց մասնակիցը:
Ակտիվիստներից մեկը, որի անունը Ստելլա է, կոչ արեց ծափահարել տեղի ոստիկաններին, ովքեր իրենց կողքին են և պահպանում են մասնակիցների անվտանգությունը:
«Բոլորս այսօր շատ ծանր վիճակում ենք, և մենք այստեղանում ենք և կանենք ամեն հնարավորը ձեր կողքին լինելու համար: Մեր քայլերը շատ կարևոր են, սփյուռքը շատ բան կարող է փոխել, ինչպես նաև դրդել ճիշտ որոշումներ կայացնել»,-նշեց Ստելլան և հավելեց, որ իրենք ցանկանում են ապրել խաղաղ ու երջանիկ Արցախում և Հայաստանում: Նա ընդգծեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն իրենց պահանջները, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է լսել դրանք ու պատշաճ արձագանք տալ:
Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար:
Մասնակիցների ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ՝ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք» և այլն:
Նրանք նաև վանկարկում էին «Հա-յաս-տան», «Ար-ցախ», «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր»…
Ընթացքում նրանք նաև երգեցին «Հայեր, միացեք», «Զարթնիր, լաո» երգերը:
Անգամ հորդառատ անձրևը չի խանգարում նրանց, որպեսզի շարունակեին իրենց բողոքի ակցիան և իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը:
Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը՝ Վիգենը, կոչ արեց չգնալ թուրքական խանութներ, թուրքական ապրանք ոչ մի տեղից չգնել և տարբեր խանութներ մտնել ու հորդորել հանել այդ երկրի արտադրանքն ու այլևս չվաճառել:
Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչին: «Այս ամենը տեսնելով՝ քիչ առաջ ՄԻԵԴ-ի աշխատակիցներից մեկը մոտեցավ մեզ, և մենք փոխանցեցինք նրան մեր նամակներն ու պահանջները: Եկեք ծափահարենք նրանց՝ այդպիսով շնորհակալություն հայտնենք»,-նշեց ակտիվիստներից մեկը: