ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ուղերձը Ապրիլի 24-ի կապակցությամբ
Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ ամենամյա ուղերձով, սակայն նորից խուսափեց «ցեղասպանություն» բառն արտասանելուց:
«Մենք բոլորս այսօր հիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքերը, որոնք դարձան 20-րդ դարի ամենամեծ ոճրագործությունը: 1915 թվականին, Օսմանյան կայսրության վերջին տարիներին ջարդի ենթարկվեց 1,5 միլիոն հայ և ես այդ հարցով պարբերաբար եմ հայտնել իմ տեսակետը, տեսակետ, որն այսօր էլ չի փոխվել: Պատմական փաստերի նկատմամբ հակասական մոտեցումներն ապակայունացնում են ներկան և բիծ դնում այն մարդկանց հիշատակի վրա, ովքեր կորցրին իրենց կյանքը: Իսկ անցյալն ընդունելու հանգամանքը կարող է դնել խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքերը: Միացյալ Նահանգներն այս դասը լավ է սերտել մեր պատմության մութ էջերից: Ու ես աջակցում եմ Հայաստանում ու Թուրքիայում մարդկանց կողմից ձեռնարկվող խիզախ քայլերը, որոնց նպատակը իրենց ընդհանուր պատմության շուրջ երկխոսություն սկսելն է:
Այսօր, երբ մենք նշում ենք Մեծ Եղեռնի տարելիցը և հարգում զոհերի հիշատակը, մեկ անգամ ևս պարտավորվում ենք ամեն ինչ անել կործանարար նման իրադարձություններ ապագայում թույլ չտալու համար: Այս ուղղությամբ են աշխատում նաև Ամերիկայի հազարավոր հայեր:
Հայ ժողովրդի ժառանգությունը նորից ոտքի կանգնելու, վճռականության և իրենց ոչնչացնել ցանկացողներին հաղթելու մեջ է: Միացյալ Նահանգները մեծապես է օգտվել այս երկրի համար Ամերիկայի հայերի նշանակալի ներդրումներով, մարդիկ, որոնց մի մեծ մասը Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգորդներն են:
Ամերիկայի հայերը ամրապնդել են մեր երկիրը, այստեղ բնակվող ժողովուրդներին ու համայնքներին մշակութային իրենց հարուստ պատմությամբ ու ավանդույթներով դաստիարակելով:
Ողբերգական պատմություն անցած հայ ժողովրդի ոգին ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են հաստատել ավելի խաղաղ ու արդար աշխարհ:
Մենք հոգով ու մեր աղոթքներով կանգնած ենք աշխարհի բոլոր հայերի կողքին` միշտ հիշելով Մեծ Եղեռնի արհավիրքը:
Մենք հարգում ենք տառապածների հիշատակը, մեր բարեկամությունը հայտնում ու խորը հարգանքը մատուցում Հայաստանի ժողովրդին»: