Լրահոս

23.04.2011 13:57


Ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 112–ի

Ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 112–ի

Սիրիայի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ բախումները 112 ցուցարարների մահվան պատճառ են դարձել։ «Ռոսիա 24» հեռուստաալիքը փոխանցում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսպիսի տվյալներ է տարածել «Սիրիական հեղափոխություն» ընդդիմադիր շարժումը։

Ուրբաթ Սիրիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել երկրի նախագահ Բաշար Ասադի կառավարման դեմ։ Սիրիական զինվորականներն ու ոստիկանները ցուցարարներին ցրելու համար կոշտ միջոցներ են կիրառել։ «Ինտերֆաքս»–ը գրում է, թե որոշ դեպքերում նրանք նույնիսկ կրակ են բացել ընդդիմադիրների վրա։

Ինչպես նշել է սիրիացի մեկնաբան Գեյս Սահլյուլը, մի շարք տեղերում ցուցարարների շարքերն են թափանցել սադրիչներ, ովքեր մարդկանց բախումների են հրահրել անվտանգության ուժերի աշխատակիցների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը