Ֆրանսիայի ՆԳ նախարարը Մոսկվայում կքննարկի համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը կայցելի Մոսկվա, որտեղ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ կքննարկի ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախարարի շրջապատի մոտ աղբյուրներին։
«Մոսկվայում Դարմանինին կընդունի նրա գործընկեր Վլադիմիր Կոլոկոլցևը՝ քննարկելու համագործակցությունը ահաբեկչության, անօրինական ներգաղթի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում»,-հայտնել են լրատվական գործակալության աղբյուրները:
France-Presse-ը նշում է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների նման բանակցությունները վաղուց պլանավորված էին, սակայն դրանց անցկացումն արագացվել է հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ կողմերը հետաքրքրություն են հայտնել ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման հարցում: