Լրահոս

23.04.2011 13:35


Երբ անծանոթը հանել է դիմակը

Մարտի 10-ին, ժամը 14.00-ին, 54-ամյա Վահան Գ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը,  ժամը 2-ի սահմաններում, Յան Ռայնիսի փողոցում գտնվող, իր խանութից գողություն կատարելու պահին նկատել է դիմակավորված անձի: Երբ անծանոթը հանել է դիմակը, պարզվել է, որ խանութի հարևանությամբ բնակվող ոմն Սամվելիկն է, որը դիմել է փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ Սամվելիկը 1994 թ. ծնված Սամվել Գ.-ն է, որը նշված խանութից հափշտակել էր բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր և տարբեր տեսակի ծխախոտ:

Ապրիլի 22-ին, ժամը 17.25-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Գևորգ Ա.-ն և խոստովանել, որ նշված հանցագործությունը ինքն ու Սամվել Գ.-ն կատարել են միասին:

Գևորգ Ա.-ն ներկայացվել է քննչական բաժին:

Սամվել Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը