Ճապոնիայի հյուսիս–արևելքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
«ՌԲԿ»–ն գրում է, որ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս–արևելքում՝ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայում։
Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել Ֆուկուշիմա քաղաքից է 35,8 կմ, իսկ «Ֆուկուշիմա–1» ատոմակայանից՝ ընդամենը 22 կմ հեռավորության վրա։
Ցնցումները գրանցվել են ԱՄՆ երկրաբանական ծառայության կողմից։
Հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։ Ցունամիի հնարավոր սապռանալիք նույնպես չկա։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, և առաջացրել էր ավելի քան 10 մետր բարձրությամբ ցունամի։ Երկրաշարժից հետո «Ֆուկուշիմա–1» ԱԷԿ–ում վթարների շարք է գրանցվել սառեցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով։