ԵԱՀԿ ԽՎ նախագահ. «ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ–ին չի կարող փոխարինել ո՛չ ՆԱՏՕ–ն, ո՛չ ԵՄ–ը»
«Սերբիայի, Խորվաթիայի և Կոսովոյի կարգավորման հարցում միայն ԵԱՀԿ–ը կարող է վստահություն վայելել։ Այդպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հարաբերություններում ԵԱՀԿ–ին չի կարող փոխարինել ո՛չ ՆԱՏՕ–ն, ո՛չ Եվրամիությունը, քանի որ ոչ մեկը չունի ո՛չ տարածաշրջանների մասին այդպիսի խոր իմացություն, ո՛չ այդպիսի կապեր ժողովուրդների հետ… Ինչու՞ ինչ–որ բան հնարել, եթե կա ԵԱՀԿ–ը»։
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցներին՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն՝ ելույթ ունենալով Ջոնս Հոփքինսի համալսարանում։
Էֆտիմիուն ընդգծել է միջազգային հակամարտությունների կարգավորման մեջ ԵԱՀԿ–ի բացառիկ հնարավորությունները։