Վլադիմիր Ժիրինովսկի. «Հայերի ցեղասպանությունը ծրագրվել և կազմակերպվել է Օսմանյան կայսրության պետական մարմինների կողմից»
Մոսկվայի գրականագետների կենտրոնական տանը ապրիլի 19–ին «Ջավախքի որդիներ» կազմակերպության աջակցությամբ «Ռուս–հայկական համագործակցություն» կազմակերպությունն ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը համատեղ կազմակերպել էին 1915թ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո։
«Ռեգնում» գորածակալությունը հայտնում է, որ միջոցառմանը մասնակցել են Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիվանագետները, Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, Սևծովյան և Կասպից ծոցի տարածաշրջանների քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, Պետդումայի պատգամավորներ, հայկական համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
–Դա իրականացվել է թուրքերի կողմից, որոնք չեն եղել հայերի դարավոր հարևանները։ Նրանք եկել են որպես նվաճողներ, բարբարոսներ։ Եվ այս քաղաքականությունը շարունակվել է նաև Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո,–Պետդումայի փոխխոսնակի խոսքերը փոխանցում է «ՕՍինֆորմ» գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ հայերի սպանությունը թուրք զինվորներն իրականացրել են սառը զենքով, «ամենահրեշավոր մեթոդներով, որոնք սովորաբար կիրառվում են կենդանիների նկատմամբ»։
Ժիրինովսկին վստահ է, որ Թուրքիայի այժմյան իշխանությունները շարունկում են իրենց նախնիների զավթողական քաղաքականությունը։
–Թուրքիան երազում է գալ Կովկաս... Եվ մենք բախվել ենք նրա հետ նաև Կովկասում, երկու պատերազմների ժամանակ։ Նրանք կպաշտպանեն ցանկացած հանցագործի, դրա համար մենք պետք է համերաշխ լինենք, որպեսզի կանգնեցնենք թուրքերի այդ գաղտնի սողանքը, քանի որ նրանց մարդիկ գործում են և՛ Կովկասում, և՛ Կրասնոդարի երկրամասում, և՛ Մոսկվայում,–հավելել է նա։
Ժիրինովսկին հույս է հյատնել, որ 1915թ. ողբերգական իրադարձությունների 100–ամյա տարելիցին Հայոց ցեղասպանությունը ճանաչված կլինի բոլոր պետությունների կողմից։