Լրահոս

23.04.2011 10:27


Ֆրանսիայի նախագահը մտադիր է այցելել Լիբիա

Ֆրանսիայի նախագահը մտադիր է այցելել Լիբիա

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ասվում է, թե Ֆրանսիայի անխագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է այցելել Լիբիա։

«BBC Russian»–ը տեղեկացնում է՝ Սարկոզին Լիբիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ պայմանավորվել է Բենգազի քաղաք այցելելու մասին, որը ապստամբների հենակետն է։

Նշենք, որ «Ֆրանս Պրես»–ի հաղորդմամբ՝ Ֆրանսիան պաշտպանում է ՄԱԿ–ի ԱԽ–ի և ԵՄ–ի պատժամիջոցների համաձայն Մուամար Քադաֆիի սառեցված միջոցները նրան փոխանցելու՝ Լիբիայի ապստամբների Ազգային խորհրդի առաջարկը։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի Լիբիայի Ազգային խորհրդի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի ալ–Իսաուին հայտարարել էր, որ Քադաֆիի հաշիվները սառեցնելու ՄԱԿ ԱԽ–ի բանաձևերը չեն արգելում դրանք օգտագործել բնակչության պահանջները բավարարելու համար։ Արևմուտքի պաշտոնական անձանց ավելի վաղ ստացված հայտարարությունների համաձայն՝ խոսքը լիբիական իշխանությունների հաշիվներում արգելափակված միլիարդավոր դոլարների մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը