ՆԱՏՕ–ի ինքնաթիռները Տրիպոլիի կենտրոնին նոր հարվածներ են հասցրել
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Լիբիայի կառավարությանը, այսօր ՆԱՏՕ–ի ուժերը Տրիպոլիի կենտրոնին նոր օդային հարվածներ են հասցրել։
Հարվածները հասցվել են Բաբ ալ–Ազիզա ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ ենթադրաբար թաքնվում է լիբիայի բռնակալ ղեկավար Մուամար Քադաֆին։
Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել։
Ինչպես հաղորդել է «Agence France-Presse» գործակալությունը, այս գիշեր Տրիպուլիի վրայով մեծ քանակությամբ ինքնաթիռներ են թռել։ Բացի դա՝ պայթյուններ են լսվել։
Լիբիայի կառավարությունը հայտարարել է, թե մայրաքաղաքը դարձել է «բարբարոս–խաչակիրների հարձակման թիրախ»։