Աշխարհ

20.10.2020 19:45


Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հարցը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մանրամասն քննարկվել է ԼՂ-ի հակամարտության շուրջ իրավիճակը։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և բանակցությունները շուտափույթ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։ Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Պատրաստակամություն է հայտնվել շարունակել Ռուսաստանի և Ֆրանսիայի սերտ շփումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը