Աշխարհ

20.10.2020 18:09


Հունաստանը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային

Հունաստանը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային

Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային, հաղորդում է ekathimerini.com-ը։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը համապատասխան խնդրանքով դիմել է երեք երկրների իր գործընկերներին։

Ուշադրություն հրավիրելով «Թուրքիայի վերջին սադրիչ գործողություններին»՝ իր գործընկերներին ուղղված նամակներում Դենդիասը վկայակոչել է Եվրոպական խորհրդի որոշումը, որը ԵՄ անդամ պետություններից պահանջում է դադարեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը երկրներ, որոնք այն օգտագործում են ագրեսիվ գործողությունների կամ տարածաշրջանի ապակայունացման համար, ինչը, ըստ Դենդիասի, տեղի է ունեցել Թուրքիայի դեպքում:

Դենդիասը Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասին կոչ է արել, մասնավորապես, չտրամադրել սուզանավերի, ֆրեգատների, ինքնաթիռների արտահանման և զրահատեխնիկայի արդիականացման թույլտվություն։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիան հայտնել է, որ իր Oruç Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է սկսել Արևելյան միջերկրածովյան շրջանում, որը համարվում է Հունաստանը բացառիկ տնտեսական գոտին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը