Լրահոս

23.04.2011 10:01


Աշխարհի նոր ռեկորդի սահմանում

Ս.թ. ապրիլի 23-ին, ժամը 11-ին Համահայկական երիտասարդական կենտրոնում(Աբովյան փ. 50/5) տեղի է ունենալու 2007թվականի քիք բոքսինգի աշխարհի մրցումների գավաթակիր, 2010թվականի քիք բոքսինգի աշխարհի չեմպիոն Կարեն Կարապետյանի մարզական ցուցադրությունը, որի ժամանակ նա գերազանցելու է իրականացվելիք մարզաձևում մինչ օրս սահմանված աշխարհի ռեկորդը:

Աշխարհի նոր ռեկորդի սահմանումը մարզիկի կողմից որպես խաղաղության ուղերձ նվիրվելու է աշխարհի ժողովուրդներին` ներկայացնելով բարոյական պահանջ ճանաչելու հայոց ցեղասպանությունը և աշխարհի բոլոր ցեղասպանությունները:

Միջոցառումն իրականացվում է Չիլինգարյաններ (Մամիկոնյան տոհմ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը