Լրահոս

23.04.2011 10:03


Սիրիայում ոստիկանների հետ բախումների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 70–ի

Սիրիայում ոստիկանների հետ բախումների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 70–ի

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով սիրիական իրավապաշտպան «Sawasiah» կազմակերպությանը, հաղորդում է, որ Սիրիայում ոստիկանների ու ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 70–ի։

Միջազգային մի շարք տեղեկատվական գործակալությունների տվյալների համաձայն՝ Հոմս, Համա, Դումա, ինչպես նաև մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում գտնվող մի քանի քաղաքներում ընդդիմադիրների ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Սիրիայի անվտանգության ուժերը բողոքի գործողությունների մասնակիցների նկատմամբ հրազեն ու արցունքաբեր գազ են կիրառել։

Իսկ սիրիական ԶԼՄ–ները հերքում են բողոքի գործողությունների զանգվածային բնույթ կրելու հանգամանքը։ Այսպես, «ՇԱՄ FM» ռադիոկայանը «հորինված» է համարել «Ալ–Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդագրությունը, ըստ որի Սիրիայի կենտրոնում գտնվող Սալամիա քաղաքում 10 հազ. ցուցարար է հավաքվել։

Այս խորագրի վերջին նյութերը