Լրահոս

23.04.2011 09:44


Առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը  ս/թ. ապրիլի 21-ին և 22-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. մայիսի 10-ին և 11-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 22.04.2011թ. որոշումներով արգելվել է հանրահավաքների անցկացումը նշված վայրերում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքների օրերին՝ ս/թ. մայիսի 10-ին, 11-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառումների անցկացումը: Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքներն անցկացնել իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին` Մատենադարանի  հարակից տարածքում, իսկ երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն։ Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը