ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
Ապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլքաղաքի քաղաքապետ Ռենե Ռուկեն:
Ողջունելով հյուրերին, Գեորգի Պետրոսյանը նշեց այցի կարևորությունը ԼՂՀ իրողություններին ծանոթանալու և դրանք անաչառ եվրոպական հանրությանը ներկայացնելու տեսակետից:
Հյուրերը նշեցին, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական ՙԴպրոցասեր՚ գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը:
Ռենե Ռուկեի խոսքերով, անկախության 20 տարիներին Լեռնային Ղարաբաղին հաջողվել է մի շարք ձեռքբերումներ ունենալ պետական շինարարության, քաղաքացիական հասարակության զար•ացման և հետպատերազմյա վերականգնման ոլորտներում: Ալֆորվիլի փոխքաղաքապետ Ռիչարդ Անանյանը և պատվիրակության մյուս անդամները նշեցին իրենց պատրաստակամությունը` այսուհետ ևս սատարելու Արցախի ժողովրդի իղձերին:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան ազ•ային-ազատա•րական շարժման և պետականաշինության հիմնական փուլերը, նշելով, որ համապատասխան ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ հանրապետությունը վերական•նողական փուլից անցում է կատարել դեպի զարգացման փուլ: Ընդսմին, նա ընդ•ծեց, որ 2006 թվականին հանրապետության սահմանադրության ընդունումը դարձավ բեկումնային պահ և ընդհանրացրեց անկախ պետականության կառուցման տարիներին ձեռք բերված բոլոր նվաճումները:
Գեորգի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական պատվիրակության անդամներին` ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցին աջակցելու համար:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն