Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին
Թեհրանը և Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջև համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք Ռուսաստանի հետ կարևոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,-մեջբերում Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:
Նախարարը հավելել Է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի և ՌԴ-ի հետ»:
Ըստ որում զինվորականը նշել Է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»:
«Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,-ասել Է նա:
Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել Է հոկտեմբերի 18-ին: