Մակրոնը հայտարարել է, որ իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստին հայտարարել է, որ «իսլամիստները հանգիստ քուն չեն ունենա Ֆրանսիայում»,-հայտնում է BFMTV-ն` վկայակոչելով իր աղբյուրները:
Ֆրանսիայի Պաշտպանության խորհուրդը` նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ, կիրակի երեկոյան հանդիպում է անցկացրել` պատմության ուսուցչի սպանության հետ կապված, որը տեղի էր ունեցել ուրբաթ օրը և ցնցել էր ամբողջ երկիրը:
Հեռուստաալիքը նշում է նաև, որ երկուշաբթի կսկսվեն սոցիալական ցանցերում 80 հաղորդագրությունների հեղինակների ստուգումները, ովքեր աջակցություն են հայտնել ուսուցչի մարդասպանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ երեկոյան հանցագործը Փարիզի մերձակայքում գտնվող Քոնֆլանս-Սենտ-Օնորին նահանգի ուսումնական հաստատության մոտ ուսուցչի էր գլխատել: Ենթադրյալ մարդասպանին ոստիկանության սպաները գնդակահարել էին հարևան Էրանյի համայնքում:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 5-ին պատմության ուսուցիչը դաս էր անցկացրել, որի ժամանակ քննարկվել էր խոսքի ազատությունը և ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրը՝ news.am