«Այն, ինչ տեղի է ունենում ԼՂ-ում, թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է». Իսրայելցի փորձագետը մեկնաբանել է Էրդողանի նկրտումները (տեսանյութ)
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում իսրայելցի քաղաքագետ, փորձագետ Յակով Քեդմին վերլուծել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն՝ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր քայլերին և Էրդողանի նկրտումներին:
«Ռուսաստանն ունեցել է և ունի բոլոր խաղաքարտերը, որ իրավիճակը զարգանա առավել կառուցողական կերպով, քան ներկա պահին: Ռուսաստանը դրանք չի օգտագործում: Իսկ այն, թե ինչ է անում Էրդողանը, նա չափազանց շատ հակամարտությունների մեջ է ներքաշվել: Իսկ թուրքական տնտեսությունը շատ վատ վիճակում է: Իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա Լեռնային Ղարաբաղում, անկասկած թուրքական սադրանք է, որը նախապես մտածված և ծրագրված է»,-կարծիք է հայտնել դիվանագետը:
Սոլովյովն, իր հերթին, շեշտել է, որ ռուսական դիվանագիտությունը համապատասխան պատասխան չի տալիս Թուրքիային: «Այժմ Թուրքիան հանդգնում է սպառնալ մեզ Ուկրաինայով, և մի՞թե մենք չենք կարող որոշում կայացնել Դոնբասի հարցով»,-նշել է Սոլովյովը:
Քեդմին կարծիք է հայտնել, որ նախօրեին հայտարարված հրադադարը կպահպանվի, հակամարտությունը կդադարի և բանակցությունները կշարունակվեն:
Անդրադառնալով Իսրայելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկացվածությանը՝ Քեդմին նշել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցն իսրայելցիներին հետաքրքրում է այնքանով, որ տեսնեն, թե ինչքան կարող է առաջ գնալ Թուրքիան: Ըստ փորձագետի՝ «իսրայելական հետախուզության տվյալներով՝ Թուրքիան Իսրայելի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Իրանը»:
Վերջինս հավելել է, որ Էրդողանը մեծ ցանկություն ունի վերականգնել երբեմնի կայսրությունը և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Աղբյուրը՝ tert.am