Աշխարհ

18.10.2020 16:26


Հայտնի Է դարձել կորոնավիրուսի նոր ախտանիշը

Հայտնի Է դարձել կորոնավիրուսի նոր ախտանիշը

Լսողության փոփոխությունը կարող Է ազդադարել կորոնավիրուսով վարակվելու մասին: Այդ մասին հաղորդել Է Express-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Թագավորության ազգային կոմիտեի գիտնականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ մի շարք հիվանդներ, որոնց մոտ հայտնաբերվել Է COVID-19, ավելի վաղ գանգատվել են տիննիտուսից՝ ականջների մեջ ձայնից կամ աղմուկից՝ առանց որեւիցե արտաքին շարժառիթի:

Բացի այդ, հայտնաբերվել են դեպքեր. երբ կորոնավիրուսի ծանր ձեւով հիվանդացածների մոտ այս ախտանիշը հետագայում լսողության լրիվ կորստի Է վերածվել: Դրա հետ կապված գիտնականները հորդորել են բժիշկներին՝ ուշադրություն դարձնել հիվանդների լսողության բոլոր փոփոխություններին եւ COVID-19 ախտորոշելիս կանխիչ միջոցներ ձեռնարկել նրանց բուժման համար: Դրա հետ մեկտեղ մասնագետներն ընդգծում են, որ տիննիտուսն ուղեկցում Է նաեւ այլ հիվանդությունների, ուստի արժե անհանգստանալ, եթե այս ախտանիշը զուգորդվում Է կորոնավիրուսի ավելի տարածված նշաններով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը