Լիբիային ցուցաբերվող մարդասիրական օգնությանն աջակցելու նպատակով կոալիցիան ռազմական գործողություն է նախապատրաստում
«ՌԻԱ նովոստի»–ին գրում է, որ Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղարի տեղակալ Քրիստին Ֆաժը հայտարարել է, թե Արևմտյան կոալիցիան ռազմական գործողություն է նախապատրաստում Լիբիայի Միսրաթ քաղաքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։
«Մասնավորապես Միսրաթում հումանիտար իրավիճակի վատթարացման պատճառով Հռոմի բազմազգ Գլխավոր շտաբում ռազմական գործողության են նախապատրաստվում ցուցաբերվող մարդասիրական օգնությանն աջակցելու նպատակով»,–Փարիզում մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ֆաժը։
Չորեքշաբթի լիբիացի ապստամբների կողմից ստեղծված անցումային Ազգային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին խնդրել էր ավելացնել Միսրաթ քաղաքի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության քանակը։ Նախագահը խոստացել էր ապստամբներին օգնել։