Ուկրաինայում առաջարկել են Արևմուտքին սպառնալ միջուկային զենքով
Եթե Արևմուտքը բավարար չափով չաջակցի Ուկրաինային Ռուսաստանին «հակազդելու» գործում, Կիևը գործընկերներին կսպառնա միջուկային զենքի վերադարձով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Իգոր Սմեշկոն, գրում է Известия-ն:
Յութուբյան Ukrlife ալիքի եթերում նախկին պաշտոնյան վստահեցրել է, որ երկիրը բոլոր հնարավորություններն ունի իր միջուկային կարգավիճակը վերականգնելու համար:
«Այժմ կա գիտական պոտենցիալ, մենք ունենք միջուկային կարգավիճակը վերականգնելու տեխնիկական բոլոր հնարավորությունները: Սակայն ես կոչ չեմ անում վերականգնել, այլ հիշեցնել, որ պետք է հարգանքով վերաբերվել ուկրաինացի ժողովրդին… Չէ որ մենք իրապես պաշտպանում ենք արևմտյան աշխարհը, իրապես պաշտպանում ենք դեմոկրատիան, ինչո՞ւ դեմոկրատիան դա չի անում»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, Սմեշկոն հայտնել է, որ հենց Ուկրաինան է զգալի ավանդ ունեցել միջուկային զենքի զարգացման հարցում՝ «Աշխարհին Կորոլյով նվիրելով», զինաթափվելու ընթացքում էլ աշխարհին անվտանգության տալով:
Զինվորականի կարծիքով՝ Կիևը «իրավունք ունի աշխարհին հայտնել իր արժանապատվության մասին»:

Աղբյուրը՝ tert.am