Աշխարհ

18.10.2020 09:35


«Անթույլատրելի է համագործակցությունն այն ընկերությունների հետ, որոնք օգուտ են բերում Իսրայելին». շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ

«Անթույլատրելի է համագործակցությունն այն ընկերությունների հետ, որոնք օգուտ են բերում Իսրայելին». շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ

Իրաքի շիա մահմեդականների նշանավոր հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի ալ-Սիստանին խորհուրդ է տվել չգնել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են շահ բերել Իսրայելին:

Ինչպես հայտնում է Press TV-ն, այդ մասին հոգևոր առաջնորդն ասել է պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնց եկամտի մի մասն ուղղվում է Թել Ավիվի աջակցությանը:

«Անթույլատրելի է իսրայելական ապրանքներ գնել և համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնք, վստահ ենք, որ աջակցելու են Իսրայելին»,-ասել է այաթոլլահ Սիստանին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին տարիներին իսրայելական ապրանքները բոյկոտելու իրողությունը մեծ տարածում է գտնում աշխարհով մեկ:

Այս խորագրի վերջին նյութերը