Հայ-թուրքական արձանագրությունների 2 տարին. նախապատմություն և հավանական զարգացումներ
Ուղիղ երկու տարի առաջ` 2009 թվականի ապրիլի 22-ի կեսգիշերին, ազդարարվեց Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունների միջեւ համաձայնեցված ճանապարհային քարտեզի եւ համապարփակ շրջանակի մասին, որոնք, ինչպես հետագայում պարզ դարձավ, հենց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվելիք «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված զույգ արձանագրություններն էին: Այնուհետեւ դրանք 2009 թվականի փետրվարի 2-ին ընդգրկվեցին Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում:
Ճիշտ է` 2010 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի գործող նախագահը հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը, սակայն այս հարցը դեռ շարունակում է մնալ Ազգային ժողովի նստաշրջանի մեծ օրակարգում: Մտահոգված լինելով վերոնշյալ խնդրով` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը ապրիլի 21-ին «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության դահլիճում կազմակերպեց քննարկում` «Հայ-թուրքական արձանագրություններ. նախապատմություն եւ հավանական զարգացումներ» թեմայով: Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ով հերթական անգամ բարձրաձայնեց արձանագրություններում առկա նախապայմանների մասին եւ մատնանշեց Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգից դրանք ընդհանրապես դուրս հանելու անհրաժեշտությունը: Ներկայացվեցին հայ-թուրքական սահմանի վերաբացման հետ կապված տնտեսական եւ քաղաքական շահագրգռություններն ու ռիսկերը: Հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա ներկայիս դե-ֆակտո սահմանն ամրագրած Մոսկովյան եւ Ղարսի պայմանագրերին, միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականությանը եւ դրանց նախորդող Սեւրի եւ Լոզանի պայմանագրերին վերաբերող հիմնախնդիրներին:
Երկու ժամ տեւած քննարկմանը մասնակցում էին Հայաստանի հասարակական եւ քաղաքական դաշտի տարբեր ուժեր ներկայացնող երիտասարդներ, փորձագետներ: