Աշխարհ

18.10.2020 08:34


ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ կինը մահապատժի կենթարկվի

ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ կինը մահապատժի կենթարկվի

ԱՄՆ կառավարությունը 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի կենթարկի մի կնոջ, որը դաժանորեն սպանել է հղի կնոջը, հայտնում է Metro-ն:

Լիզա Մոնթգոմերին այս տարվա դեկտեմբերի 8-ին մահապատժի կենթարկվի մահացու ներարկման միջոցով՝ Ինդիանայի ուղղիչ հաստատությունում:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2004 թվականի դեկտեմբերին Միսսուրի նահանգի Սքիդմոր քաղաքում 23-ամյա հղի Բոբի Ջո Սթինետի դաժան սպանության համար:

Ապացուցված է, որ Մոնթգոմերին մեքենայով գնացել է ութ ամսվա հղի Սթինետի տուն՝ իբր ռետտեյրերի ձագ գնելու:

Գալով աղջկա տուն՝ նա պարանով փորձել է խեղդել նրան: Զոհը գիտակից վիճակում է եղել և փորձել է պայքարել, երբ մարդասպանը խոհանոցային դանակով կտրել է նրա մարմինը և հանել երեխային: Այնուհետև Մոնթգոմերին փորձել է առևանգել երեխային:

Բարեբախտաբար, երեխային հաջողվել է փրկել, սակայն մայրը մահացել է:

Մոնթգոմերիին Սթինետի մահվան պատճառ դարձած առևանգման մեղադրանք է առաջադրվել։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը