ՌԴ նախագահի օգնականը պարզաբանել է Մեդվեդևի և Պուտինի հակասությունները
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի օգնական Արկադի Դվորկովիչը հայտնել է Կրեմլի և Սպիտակ տան միջև երկրի տնտեսական զարգացման և դրան հասնելու համար հիմնական գործիքների շուրջ էական հակասությունների բացակայության մասին։
Հակասության վերաբերյալ հարցը Դվորկովիչին ուղղվել է Դումայում վարչապետ Պուտինի ներկայացրած կառավարության գործունեության հաշվետվության վերաբերյալ Դվորկովիչի արած մեկնաբանությունից հետո։
Դրա հետ մեկտեղ, Դվորկովիչը նշել է, որ տարբերություններ կարող են լինել, դա նորմալ է և հաճախ՝ ակնհայտ, սակայն ինչո՞ւ դրանք կարող են լինել, նա չի պարզաբանել։
Նա նաև նշել է, որ ներկայումս լուրջ քննարկում է ընթանում զարգացման ռազմավարության շուրջ, հատուկ փորձագիտական խումբ է աշխատում։
–Դեռ ոչ ոք, այդ թվում և՛ նախագահը, և՛ վարչապետը իրենց վերաբերմունքը չեն արտահայտել այդ հստակ գաղափարների և առաջարկությունների վերաբերյալ,–ասել է Դվորկովիչն ու ընդգծել, որ ռազմավարությունը որոշվում է ընտրություններին, երբ հաղթում է այս կամ այն կուսակցությունը կամ առաջնորդը։