Լրահոս

17.10.2020 17:36

Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Գերմանիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մեկնել Թուրքիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հրաժարվել Է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից, ինչը պայմանավորված է Արևելյան Միջերկրականում Անկարայի գործողություններով, գրում է ng.ru-ն:

«Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանասիրաբար ստեղծել Էինք: Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,-ասել Է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում:

Հունաստանը և Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր Է կնքել Իտալիայի և Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծծանծաղուտի և բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել Է, որ չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը՝ սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկով Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք: Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։