Աշխարհ

17.10.2020 13:43


Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով ինը մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով ինը մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում ևս հինգ մարդ Է ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել Էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են հարձակվողի ընտանիքի չորս անդամի՝ նրա ծնողներին, պապիկին և 17-ամյա եղբորը:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել Է Էվրյո կոմունայում և խուզարկություններ անցկացրել: Դրանից հետո ձերբակալել են ևս հինգ մարդու՝ աշակերտներից մեկի հորը, որը տեսահեռարձակում Էր իրականացրել սոցցանցերում և գանգատվել ուսուցչից, այդ տղամարդու ընկերոջը և ևս երեք հոգու:

Հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին չարագործը տղամարդուն գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Ենթադրյալ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել Է հարևան Էրանյի կոմունայում:

Սպանության հետաքննությանը միացել Է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

BFMTV հեռուստաալիքը պնդում Է, որ ենթադրյալ չարագործը կարող Է ծնված լինել Մոսկվայում, նա 18 տարեկան Էր: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել Է ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը