Ամերիկացիները գնահատել են Քադաֆիի զորքերի կորուստները
«Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է՝ ԱՄՆ–ի շտաբների ղեկավարների համատեղ հանձնաժողովի նախագահ, ծովակալ Մայք Մալենը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հրամանատարությամբ հասցված օդային հարվածները Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերի ռազմական ներուժը իջեցրել են 30–40%–ով։
Ըստ Մալենի՝ խոսքը ցամաքային մարտական բաղադրիչի մասին է, չհաշված ավիացիան, հակաօդային համակարգերն ու նավատորմը։ Ծովակալը նաև նշել է, թե նրանց կորուստները դեռ կաճեն։
Նա ընդգծել է, որ Լիբիայի ընդհանուր իրավիճակը փոփոխվում է այնպես, որ կողմերից մեկը չկարողանա արագ ու վճռական գործողություններ ձեռնարկել։
Նշենք, որ ապրիլի սկզբին ՆԱՏՕ–ի ղեկավարությունը հայտնել էր Լիբիայի ռազմական ներուժի մեկ երրորդի ոչնչացման մասին, սակայն այդ ժամանակ խոսքը ոչ միայն զորամասերի, այլ նաև ռազմական ենթակառուցվածքների, հակաօդային ու ռազմաօադային ուժերի մասին էր։