Ինգուշեթիայում ուժայինները ոչնչացրել են Նազրանի գրոհայիններից մեկին
Նազրանում Ինգուշեթիայի իրավապահ մարմինների աշխատակիցների հատուկ միջոցառումների անցկացման արդյունքում վնասազերծել են գրոհայիններից մեկին, «Ինտերֆաքսին» հայտնել է տեղեկացված աղբյուրը։
«Գրոհայիններից մեկը, որը եղել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ղեկին, Նազրանի Նասիր-Կորտսկի շրջանում ոչնչացվել է հատուկ գործողության ժամանակ։ 18-հարկանի երկվորյակ շենքերի տարածքում հատուկ գործողությունը շարունակվում է»,-ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ բնակելի շենքերին մերձակա տարածքը շրջափակված է։
Ինչպես հաղորդվել է, ուրբաթ երեկոյան Նազրանում իրավապահ մարմինների աշխատակիցների և անհայտ անձանց միջև տեղի էր ունեցել փոխհրաձգություն։ Հայտնի է նաև պայթած ավտոմեքենայի մասին, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
«Ինտերֆաքսի» աղբյուրի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվածը, պարզվում է, ոչ ռազմական զենքի վարձույթի ցանցի տեր Յունուս Վիձիժևն է, որը հետախուզվում էր մարտական զենք պահելու գործով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա բնակվում էր Նազրանում 18-հարկանի շենքի բնակարաններից մեկում։
2020 թվականի փետրվարի կեսին Ինգուշեթիայի Էկաժևո գյուղի մասնավոր տնատիրություններից մեկում խուզարկություն կատարելիս Վիձիժևը ատրճանակից կրակոցներ էր կատարել ուժայինների վրա և փախուստի դիմել։ Խուզարկության պատճառը օպերատիվ տեղեկությունն էր այն մասին, որ Վիձիժևի տանը մարտական զենք կա։ Տղամարդը վարձով էր տալիս դատարկ զենք, որը վարձով վերցնում էին հարսանիքների, ֆիլմերի և հոլովակների նկարահանման համար։ Ինգուշեթիայում բացվել է 5 մասնաճյուղ։ Նա մտադիր էր այդպիսի կետեր բացել յուրաքանչյուր շրջանում։
Ընդ որում՝ աղբյուրը նշել է, որ հրաձիգն այդ ժամանակ կարող էր հրազենային վիրավորում ստացած լինել։ Ուժայիններին հաջողվել է ձերբակալել Վիձիժևի 2 ենթադրյալ հանցակիցներին, այդ թվում՝ ավտոմեքենայի վարորդին, որով նա կարող էր թաքնվել տեղի ունեցածի վայրից։
Ուժայինները խուզարկություններ են կատարել Նազրանի շրջանի մի քանի հասցեներով։ Պլիևոյի տնատիրություններից մեկում հայտնաբերվել է կառույց (արտադրամա), որտեղ տնայնագործական եղանակով իրականացվում էր ոչ ռազմական զենքի վերափոխում մարտականի։
Արտադրամասից առգրավվել է զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր․ 23 ինքնաձիգ, Կալաշնակիովի գնդացիր, կարաբին, «Բորզ» գնդացիր-ատրճանակ, 12 տրոտիլային ծխագլանիկ, երկու նռնակ, տարբեր մակնիշի 4 ատրճանակ, ինչպես նաև տարբեր տրամաչափի ավելի քան 2 հազար փամփուշտ։

Աղբյուրը՝ news.am