«Դադարեցրե՛ք պատերազմը»․ Ժաննա Լեւինան կիսվել է «փոքրիկ ղարաբաղցու» տեսանյութով
Գրող և հաղորդավարուհի Ժաննա Լևինան հետևում է Արցախյան պատերազմին և շատ է մտահոգվում իր ամուսնու՝ հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդավայրով։
Հակամարտության սրման հենց առաջին օրվանից նա կիսվում է այդ թեմայով գրառումներով։ Մի քանի ժամ առաջ նա իր էջում արցախցի պատանի Միշա Գրիգորյանի կատարմամբ երգ է տեղադրել։ «Փոքրիկ Ղարաբաղցին», այսպես է կոչվում ստեղծագործությունը և տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է Միշան։
Հիշեցնենք, որ նախորդ տարի տղան հաջողությամբ ելույթ է ունեցել ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» նախագծում, որտեղ գրեթե հասել է եզրափակիչ։
«Մենք խաղաղության կողմնակից ենք։ Ցանկացած երեխա, ցանկացած երկրում պետք է ապրի խաղաղության մեջ։ Մեծ տղամարդիկ չպետք է զրկեն նրանց կյանքից, մանկությունից ու ապագայից։ Եղեք իմաստուն և բարի ձեր երեխաների համար։ Դադարեցրե՛ք պատերազմը»,-գրել է Ժաննա Լևինան, իսկ հետևորդներն աջակցել են նրան։
«Երկրաշարժից հետո հայրս վերականգնում էր Հայաստանը, և նա սիրահարվեց այդ երկրին։ Մեզ մոտ հյուրեր էին գալիս Հայաստանից, շատ լավ մարդիկ։ Հուզիչ է»,-գրել է ksenijareinholde օգտատերը։ «Ցավալի է, որ երեխաները տեսնում են պատերազմ և դրա հետևանքները։ Թող խաղաղություն լինի։ Թող մեր Հայաստանը բարգավաճի։ Ես վաղուց չեմ եղել իմ հայրենիքում, երազում եմ ավելի շուտ հասնել այնտեղ»,-խոստովանել է Ժաննայի մեկ այլ հետևորդ։

Աղբյուրը՝ style.news.am