Ծնողները դեմ են 8:30-ին մանկապարտեզի դուռը կողպելու կամ երեխաներին չընդունելու որոշմանը
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների հրապարակումներում առկա փոքր, բայց շատ էական անճշտությունը՝ հարկ ենք համարում պարզաբանել: Կենտրոն համայնքում տեղակայված մանկաապարտեզներում՝ համաձայն աղմկահարույց բանավոր հրահանգի, 8:30 սահմանվել է ոչ թե աշխատանքները ՍԿՍԵԼՈՒ, այլ մանկապարտեզի դռները կողպելու և ընդունելությունը դադարեցնելու ժամը, ինչը բազմիցս հիշատակված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Ուզում ենք նաև տեղեկացնել, որ մանկապարտեզներում առանց հրահանգի էլ աշխատանքը սկսվել է 8:30: Այդ ժամին աշխատանքը սկսելուն որևէ մեկը դեմ չէ: Ծնողները դեմ են օրենքի խախտմամբ 8:30-ին մանկապարտեզի դուռը կողպելու կամ երեխաներին չընդունելու որոշմանը: Ուզում ենք հավատալ, որ այս էական անճշտությունը թյուրըմբռնում է, ոչ թե կանխամտածված քայլ:

Շնորհակալ ենք համագործակցության համար:
Կենտրոնի մանկապարտեզների մի խումբ սաների ծնողներ