Լրահոս

22.04.2011 16:17


Ֆիլիպ Գորդոն. «Ադրբեջանը մտադիր չէ պայթեցնել քաղաքացիական ինքնաթիռները»

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնում տեղի  ունցած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված խնդիրը։

Գորդոնը հայտարարել է, թե Ադրբեջանը  բավական հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի  շահագործման դեպքում չի պատրաստվում պայթեցնել քաղաքացիական ինքանթիռները։

Ֆիլիպ Գորդոնի խոսքերով՝ ԱՄՆ–ը կարծում է, որ դա այս հարցում միակ կառուցողական դիրքորոշումն է։

Գորդոնն ընդգծել է, որ ԱՄՆ–ը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահները վկա են այն բանին, որ Ադրբեջանը չի ցանկանում պայթեցնել քաղաքացիական ինքնաթիռները։

Այս խորագրի վերջին նյութերը