Մրջյունները կերել են հնդկական բանկում պահվող դրամները
Մրջյունները մոտ 10 մլն ռուպի՝ մոտ 222 հազար դոլար են կերել, որոնք մի քանի ամիս է՝ պահվում էին բանկային խցիկներում։ «Associated Press» գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ուտտար–Պրադեշ նահանգում տեղակայված Հնդկաստանի պետական բանկում։ Բանկի աշխատակիցները տասնյակ մրջյունների հետքերը հայտնաբերել են ապրիլի 20–ին և անմիջապես տեղեկացրել ոստիկանությանը։ Մասնագետները դեռ պետք է պարզեն, թե ի՞նչ ճանապարհով են մրջյունները մտել բանկի խցիկների մեջ։ Ոստիկաններն ասել են, թե նախկինում հնդկական բանկում նման դեպք էլի արձանագրվել է՝ մրջյունները կերել են կահույքն ու փաստաթղթերը։