Աշխարհ

16.10.2020 18:51


Իրանն իր տարածքը պատահական հրետակոծելուց հետո Հայաստանին և Ադրբեջանին կրկին զգուշացրել է

Իրանն իր տարածքը պատահական հրետակոծելուց հետո Հայաստանին և Ադրբեջանին կրկին զգուշացրել է

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում իրանական տարածքի պատահական հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, Հայաստանին և Ադրբեջանին կրկին զգուշացրել է:

«Եթե նման հրետակոծությունը կրկնվի, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա»,-հոկտեմբերի 16-ին Թվիթերում գրել է ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն՝ չներկայացնելով մանրամասները:

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդա Աֆարին շրջանի երկու գյուղերի վրա տասը հրթիռ է ընկել՝ ավերելով շինություն, վիրավորելով մեկ մարդու, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական պաշտոնյային:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը