Աշխարհ

16.10.2020 15:45


Թուրքիան Սև ծովում փորձարկել է С-400 համակարգերը. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը պատասխան հարված են հասցրել Իդլիբում գրոհայիններին

Թուրքիան Սև ծովում փորձարկել է С-400 համակարգերը. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը պատասխան հարված են հասցրել Իդլիբում գրոհայիններին

Հունական «Ekathimerini» հրատարակության էջերում հաղորդվում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանից գնված «С-400 Triumph» զենիթահրթիռային համակարգերի 4-օրյա փորձարկումներ է իրականացրել:

Հաղորդվում է, որ թուրքերի կողմից ձեռք բերված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը փորձարկվել է Սինոպի շրջանում՝ Սև ծովի ափին օդային թիրախներ հայտնաբերելու համար: Հրապարակումը նշում է, որ զորավարժությունները կարող էին անցկացվել ներառյալ Ղրիմի շրջանում երկնքում տիրող իրավիճակի մոնիտորինգի նպատակով:

Փորձագետներն ընդգծում են՝ այն բանից հետո, երբ Թուրքիան սկսել է փորձարկումներ անցկացնելը և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, Ռուսաստանը մի շարք հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբում տեղակայված զինյալներին։

Ռազմական փորձագետները կարծում են, որ Մոսկվան դրանով ցույց է տվել «կարմիր գծերի» առկայությունը, որոնց սահմաններից Էրդողանը չպետք է դուրս գա:
Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը