Լրահոս

22.04.2011 15:24


Ընկել է ականի վրա

Ապրիլի 21-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, նա անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Աղդամ գյուղին հարակից  չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում և ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ:Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:Հանգամանքները պարզվում են:Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը