Աշխարհ

16.10.2020 13:50


Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Սալվինիին

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Սալվինիին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին, որը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին և իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Շնորհակալություն սենատոր Սալվինիին ՝ արդարության և Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի համար ձեր ձայնը բարձրացնելու համար»-գրել է Մխիթարյանը:
Իտալացի քաղաքական գործիչ Մատեո Սալվինին ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք չպետք է մոռանանք այն տառապանքներն ու կործանումները, որոնք ապրում են մեզ հարազատ ժողովուրդը, և որի մասին շատ քիչ բան է խոսվում: Նրանք առաջինն են զգացել ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ​​ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք մեր եղբայրներին ՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության առաջնագծում»-գրել է Սալվինին:
Հիշեցնենք, որ Միլան քաղաքն ընդունել է Արցախի անկախությունը:
Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը