Աշխարհ

16.10.2020 11:48


Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին

Իրանցի գեներալը հայտնել է Թեհրանի՝ ԼՂ-ում ահաբեկիչների դեմ պայքարի պատրաստակամության մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը պատմել է՝ պատրաստ է արդյոք Իրանը միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

2020թ. հունվարին ամերիկյան օդուժի նպատակաուղղված հարվածի հետևանքով սպանված իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի մտերիմ ընկերը, որը Սուլեյմանիի հետ պատերազմել է Իրաքում և Սիրիայում, այս մասին խոսել է «ПолитЭксперт»-ի հատուկ թղթակցին տված հարցազրույցում:

Լրագրողը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է բանակցությունների ձայնագրություն, որում ապացուցվում է Սիրիայից ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու փաստը:

Որքանով է հավանական, որ ահաբեկիչները կգան Կովկաս, և ինչպես այդ դեպքում կվարվի Իրանը հարցին ի պատասխան գեներալը նշել է, որ Սիրիայում հակամարտության ժամանակ Թեհրանը շտապել է օգնել ահաբեկիչների դեմ պայքարում, որպեսզի նաև ապահովի իր երկրի պաշտպանությունը:

«Եվ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը որոշեն օգտվել այդ ուժերից, Իրանն առաջինը կլինի, որ կգնա այդ գրոհայինների դեմ և կոչնչացնի նրանց: Մենք նույնպես ունենք տեղեկություն, որ «Իսլամական պետություն» խմբավորումից մարդկության թշնամիները մեկնում են Կովկաս, և դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Թող իմանան, որ մենք թույլ չենք տա նենգ ծրագրերի իրագործում»,-հայտարարել է գեներալը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը