Լրահոս

22.04.2011 15:10


Թուրքերը նորից հիշել են ԱՍԱԼԱ–ի մասին

Թուրքիայի արտգործնախարարությունը և Ազգային հետախուզական ծառայությունը հետաքննում են ԱՍԱԼԱ–ի կողմից ուղարկված սպառնալիք պարունակող հաղորդագրությունը։

Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ–ները, սպառնալիքով հաղորդագրությունն առաջին անգամ  ստացվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը։ Թուրքիայի մի շարք այլ դեսպանատներ ևս նման հաղորդագրություններ ստացել են։

«Եթե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման դեպքում աջակցի Ադրբեջանին, ապա ցուցակն իր ավարտին կհասցվի» նշված է հաղորդագրության մեջ՝ նկատի ունենալով սպանված թուրք դիվանագետներին։

Թուրքիայի տարբեր դեսպանատներ ողջ աշխարհով մեկ դիմել են իրենց ընդունող երկրներին՝ խնդրելով ուժեղացնել անվտանգության միջոցները։

–Այսօր հայ երիտասարդության մեջ ծայրահեղականություն է առկա, հատկապես Սփյուռքում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայերի հիասթափությունը կարող է նրանցից շատերին դրդել վերականգնել ԱՍԱԼԱ-ն,– հայտարարել է թուրք պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ։

Այս խորագրի վերջին նյութերը