Գյումրիում մեկ ընտանիքին միջինը 200 հազար դրամ է անհրաժեշտ
Չնայած երկրի բարձրագույն իշխանությունները վստահեցնում են, թե նկատվում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, և քաղաքացիներն անպայման այն զգալու են իրենց գրպանի վրա, սակայն Գյումրիում այս առումով որևէ դրական փոփոխություն չի կատարվել:
ԵՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր ՍամոսնԴավոյանը, հիմնվելով իր կատարած ուսումնասիրությունների վրա, նշում է, թե սպառողական շուկայում օրեցօր արձանագրվող գնաճի պայմաններում Գյումրիում մեկ ընտանիքին միջինը 200 հազար դրամ է անհրաժեշտ՝ ապրելու և կոմունալ վարձերը վճարելու համար:
–Նվազագույնաշխատավարձստացողըչիկարողբավարարելիրնվազագույնկենսապահովմանպայմանները: Իսկեթեհաշվիառնենք, որայդաշխատողըմենակչէևունիանչափահասերեխաներ, արդենպարզէ, թեինչպիսիսոցիալականվիճակէստեղծվածընտանիքներում: Այսինքն՝աղքատությանմակարդակըզգալիորենբարձրանումէ,-ասել է Սամոսն Դավոյանը:
Այնինչ, ըստ տարբեր հաշվարկների, Գյումրիում հիմնականում ստանում են միջինց ցածր աշխատավարձ, որը տատանվում է 40-60 հազ. դրամի սահմաններում:
–Իմ եկամուտը կազմում է 40 հազ. դրամ, մի կերպ յոլա ենք գնում: Եթե դրսից փող չգա, ներսի եկամուտները ոչ մի կերպ չեն բավականացնում: Աշխատավարձը շատ ցածր է, իսկ աշխատատեղեր չկան,–ասել է գյումրեցի Գրիգոր Վարդանյանը:
Հանրապետության երկրորդ քաղաքում տիրող սոցիալտ-տնտեսական իրավիճակը, մասնագետների կարծիքով, էապես խթանում է արտագաղթը, որն արդեն աղետալի չափերի է հասնում:
Գյումրիում մեկ ընտանիքին միջինը 200 հազար դրամ է անհրաժեշտ
Չնայած երկրի բարձրագույն իշխանությունները վստահեցնում են, թե նկատվում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, և քաղաքացիներն անպայման այն զգալու են իրենց գրպանի վրա, սակայն Գյումրիում այս առումով որևէ դրական փոփոխություն չի կատարվել:
ԵՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Սամոսն Դավոյանը, հիմնվելով իր կատարած ուսումնասիրությունների վրա, նշում է, թե սպառողական շուկայում օրեցօր արձանագրվող գնաճի պայմաններում Գյումրիում մեկ ընտանիքին միջինը 200 հազար դրամ է անհրաժեշտ՝ ապրելու և կոմունալ վարձերը վճարելու համար:
–Նվազագույն աշխատավարձ ստացողը չի կարող բավարարել իր նվազագույն կենսապահովման պայմանները: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ աշխատողը մենակ չէ և ունի անչափահաս երեխաներ, արդեն պարզ է, թե ինչպիսի սոցիալական վիճակ է ստեղծված ընտանիքներում: Այսինքն՝ աղքատության մակարդակը զգալիորեն բարձրանում է,-ասել է Սամոսն Դավոյանը:
Այնինչ, ըստ տարբեր հաշվարկների, Գյումրիում հիմնականում ստանում են միջինց ցածր աշխատավարձ, որը տատանվում է 40-60 հազ. դրամի սահմաններում:
–Իմ եկամուտը կազմում է 40 հազ. դրամ, մի կերպ յոլա ենք գնում: Եթե դրսից փող չգա, ներսի եկամուտները ոչ մի կերպ չեն բավականացնում: Աշխատավարձը շատ ցածր է, իսկ աշխատատեղեր չկան,–ասել է գյումրեցի Գրիգոր Վարդանյանը:
Հանրապետության երկրորդ քաղաքում տիրող սոցիալտ-տնտեսական իրավիճակը, մասնագետների կարծիքով, էապես խթանում է արտագաղթը, որն արդեն աղետալի չափերի է հասնում:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի