Լրահոս

22.04.2011 14:32


Ջոն Մաքքեյնը մեկնել է Լիբիա և հանդիպել ապստամբների հետ

Ջոն Մաքքեյնը մեկնել է Լիբիա և հանդիպել ապստամբների հետ

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնն այսօր ժամանել է  Լիբիայի Բեգնազի քաղաքը, որտեղ տեղակայված է գնդապետ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ  պայքարող ապստամբների շտաբը։

Աերիկացի կոնգրեսականին Բենգազիում դիմավորել է շուրջ 50 ընդդիմադիր։ «Agence France-presse»–ի հաղորդմամբ նրանք «Ազատություն Լիբիային», «Քադաֆի՛, կորի՛ր», «Շնորհակալություն, Ամերիկա», «Շնորհակալություն, Օբամա» կոչերով են հանդես եկել։

–Նրանք իմ հերոսներն են,–Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարողներին բնութագրել է Մաքքեյնը։

Ժամանումից անմիջապես հետո Մաքքեյնին ուղեկցել են տեղի հյուրանոց, որտեղից էլ  նա գնացել է իր գրոծերով։

Դիմադրության մայրաքաղաքում սենատորը պետք է հանդիպումներ ունենա Լիբիայի Ազգային անցումային կառավարության անդամների հետ, որն արդեն որոշ երկրների  կողմից ընդունվել է որպես Լիբիայի օրինական իշխանություն։ Մաքքեյնը նաև հանդիպումներ է ունենալու ապստամբների ռազմական ղեկավարաների հետ։

74–ամյա ամերիկացի  քաղաքական գործիչը Բենգազիում շրջում է զրահապատ «Մերսեդես» ջիպով և  ուժեղացված հսկողության ներքո։

Ընդգծվում է, որ Մաքքեյնը ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, որ  ապստամբությունից ի վեր այցելել է Լիբիա։ Մաքքեյանը  Հանրապետական կուսկացությունից է և սպառազինության հարցերով հանձնաժողվի առանցքային անդամն է։ Բարաք Օբամայի նախկին մրցակիցը Լիբիայում գործողություններ սկսելու հիմնական գաղափարախոսն էր։

Այս խորագրի վերջին նյութերը