Ղրղզստանի ԱԳ նախարարության նոր ղեկավարը նշել Է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը
Ղրղզստանը կարեւոր նշանակություն Է տալիս ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ու ուժեղացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության նոր ղեկավար Ռուսլան Կազակբաեւը:
Հոկտեմբերի 15-ին նախարարն ընդունել Է հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Ուդովիչենկոյին: ԱԳՆ-ի մամուլի ծառայության տվյալներով, Ուդովիչենկոն փոխանցել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի շնորհավորանքները Կազակբաեւի նշանակման առթիվ:
«Ղրղզստանի Հանրապետությունը կարեւոր նշանակություն Է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ու ուժեղացմանը»,-Կազակբեկովի խոսքը մեջբերում Է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը: Նա նաեւ շնորհակալություն Է հայտնել ռուսական կողմին՝ «Ղրղզստանի ժողովրդին աջակցելու համար»:
Ինչպես հաղորդվել Է, զրույցի ընթացքում «արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին տեղեկացրել Է Ղրղզստանի Հանրապետության ներքաղաքական իրադրության մասին եւ նշել, որ ներկայում իրավիճակը երկրում աստիճանաբար կայունանում Է, տեղի ունեցած քաղաքական գործընթացները վերադարձել են սահմանադրական դաշտ, ինչպես նաեւ ընդգծել Է, որ լիովին ձեւավորվել Է Ղրղզստանի Հանրապետության իշխանության գործադիր ճյուղը, որն ակտիվացրել Է իր գործունեությունը, այդ թվում՝ երկրի սոցիալ-տնտեսական իրադրության վերականգման ուղղությամբ եւ միջոցներ Է ձեռնարկում կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի տարածման դեմ պայքարելու համար»:
«Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել պլանավորած միջոցառումները, այդ թվում՝ Ղրղզստանի եւ Ռուսաստանի Տրամախաչվող տարվա շրջանակներում, շարունակել կառուցողական երկխոսությունը Ղրղզստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ոգով»,-ընդգծել են ԱԳ նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: