ԱՀԿ-ն Եվրոպայում սահմանափակումները «բացարձակ անհրաժեշտություն» է համարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ ամբողջ մայրցամաքում կորոնավիրուսի դեպքերի աճը արդարացրել է սահմանափակող միջոցները: Նա այդ սահմանափակումները «բացարձակ անհրաժեշտություն» է համարել, հաղորդում է AP-ը:
Նրա խոսքով՝ նման աննախադեպ ժամանակներում կարող են էլ ավելի վճռորոշ քայլեր պահանջվել: Նա երկրների կոչ է արել «անզիջում» լինել վիրուսը վերահսկելու փորձերում:
Կլյուգեն նշել է, որ այժմ կորոնավիրուսը Եվրոպայում մահվան 5-րդ պատճառն է, և դրանից մահերի թիվը վերջերս գերազնացել է օրական 8000-ի շեմը:
Նա հավելել է, որ Եվրոպան կարող է խուսափել մոտ 281 000 մահից արդեն փետրվարին: Սակայն նա զգուշացրել է, որ մեղմացնող միջոցները կարող են հանգեցնել մահացության աճի հունվարին:

Աղբյուրը՝ news.am